Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երկու հրաժարական, մեկը՝ հօգուտ, մյուսը՝ ի վնաս հայրենիքի

Երկու հրաժարական, մեկը՝ հօգուտ, մյուսը՝ ի վնաս հայրենիքի
08.06.2025 | 13:00

Ինձ թվում էր՝ էլ ավելի խորապես հասկանալու, վերլուծելու բան չի մնացել, սակայն խմբակը երեսպաշտության նոր հորիզոններ է հաղթահարում:

Մի կողմ թողնելով Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքը, նրան պարտությունների սիմվոլ չեմ կարող համարել ու հասկանում եմ էսպես. խմբակի անդամը պարտություն է համարում 1998-ին իշխանությունն անցնցում թողնելը:

Իրենց աչքերում պարտությունը իշխանությունից հրաժարվելն է, ոչ թե առանց կրակոցի թշնամուն հայրենիք հանձնելը. դա փաստ է:

Բայց եթե Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունից հրաժարվելը երկրի համար բերեց տարատեսակ ճգնաժամերից դուրս գալուն և զարգանալուն, հետևաբար, հաղթեց երկիրը, պետությունը, մեր դեպքում՝ պետությունները, իսկ արդեն 2018-ին Սերժ Սարգսյանի իշխանությունից անցնցում հրաժարվելը՝ ի օգուտ իրենց իսկ խմբակի, բերեց որակապես այլ ու արդեն բոլոր ոլորտների ճգնաժամերի, բարոյականության ու արժեքների անկման և որպես արդյունք՝ իրական պարտությունների:

Կարծում եմ՝ պատմությունը, որը գրվելու է դեռ ավելի հանդարտ ժամանակներում, Ալենի կամ մեկ այլ ուսապարկի գնահատականների կարիքը դժվար ունենա:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ